424.77
4.34
402.55
+16
Եղանակը Երևանում
Հայ

«Պաշի տղա Սուրո Լեննականսկի» օրենքով գողն ու ևս 4 անձ կալանավորվեցին (ՎԻԴԵՈ)

15:23
08 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով կատարված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում 5 անձ, այդ թվում՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանը, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի Արտյոմ Ղազարյանը և Ցոլակ Գևորգյանը կալանավորվել են, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանը ղեկավարել է իր կողմից ստեղծած քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը և օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ հիշյալ խմբավորման անդամներին հանձնարարություններ է տվել մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու վերաբերյալ, ինչպես նաև օգտագործելով իր հեղինակությունը՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող որոշումներ:

Նշված խմբավորման անդամները, ստանալով և կատարելով Սուրեն Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը:

«Քրեական վարույթի շրջանակներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Կատարված խուզարկությամբ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանի բնակարանին կից ինքնակամ կառուցված, Վարոսյան եղբայրների համար որպես գրասենյակ ծառայող շինությունում հայտնաբերվել է կանեփի 10 թուփ՝ աճեցված երկու ծաղկամանի մեջ, թվային կշեռք, ավելի քան 100 գրամ «Մարիխուանայի» նմանվող դեղնականաչավուն զանգված, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող 0,37 գրամ կապույտ գույնի և 0,71 գրամ քաշով սպիտակ գույնի զանգված», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգվածներով, ինչպես նաև՝ «Բերետա» տեսակի ատրճանակով և 8 փամփուշտով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:18
27 Հոկտեմբերի 2023
Հերոին և ոչ միայն. դրոնի միջոցով փորձել են «Արմավիր» ՔԿՀ տեղափոխել մեծ քանակի թմրանյութ ու Wi-Fi սարքեր
Դրոնի միջոցով փորձել են «Արմավիր» ՔԿՀ տեղափոխել մեծ քանակի թմրանյութ ու Wi-Fi սարքեր
20:37
27 Հոկտեմբերի 2023
Երկու պատանիներ մոլորվել են Նոյեմբերյանի մոտ գտնվող հանդամասում
Երկու պատանիներ մոլորվել են Նոյեմբերյանի մոտ գտնվող հանդամասում
14:28
27 Հոկտեմբերի 2023
Մահակով խփել էր գլխին ու սպանել․ ՌԴ–ում 10 տարի առաջ կատարված սպանության մեջ մեղադրվողը հայտնաբերվել է ՀՀ–ում (ՎԻԴԵՈ)
Այն ժամանակ դեռևս 33-ամյա տղամարդն օգտագործել էր մասնագիտական հմտությունները, նաև մահակով խփել էր հասակակից Կառլեն Վարդանյանի գլխին: Ստացած վնասվածքներից Վարդանյանը մահացել էր․ ՎԻԴԵՈ
10:55
27 Հոկտեմբերի 2023
Երևանի դպրոցներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում
09:49
27 Հոկտեմբերի 2023
Արմավիրի մարզում 1-ամյա երեխան եռացված ջրով թեյնիկը շրջել է իր վրա
Երեխան 3-րդ աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է
19:37
26 Հոկտեմբերի 2023
Խոհանոցի պատուհանից մտել և գողացել են ոսկեղեն, փող ու ժամացույցներ
Խոհանոցի պատուհանից մտել և գողացել են ոսկեղեն, փող ու ժամացույցներ
14:44
26 Հոկտեմբերի 2023
Գողացել է համակարգչային մկնիկ, քաղցրավենիք, շարֆ ու լապտեր․ 36–ամյա վանաձորցին բռնվել է գողության պահին
Խանութի աշխատակիցը գիշերը զանգել է ոստիկանություն ու ասել, որ տեսախցիկներն արձանագրել են, որ խանութում դիմակավորված անձ կա
13:49
26 Հոկտեմբերի 2023
Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում․ Ford Transit-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով տեղում մահացել է
Արմավիրի մարզում Ford Transit-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով տեղում մահացել է
15:17
25 Հոկտեմբերի 2023
Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում․ 44–ամյա ալժիրցին փորձել է ինքնասպան լինել
44–ամյա ալժիրցին փորձել է ինքնասպան լինել «Զվարթնոց» օդանավակայանի սանհանգույցում

14:19
25 Հոկտեմբերի 2023
Նոր մանրամասներ. Պեմզաշենում առանձնակի դաժանությամբ մոր և երկու անչափահաս երեխաների սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է
Նոր մանրամասներ. Պեմզաշենում առանձնակի դաժանությամբ մոր և երկու անչափահաս երեխաների սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է