415.64
6.71
406.14
+34
Եղանակը Երևանում
Հայ

Պարզվել է Նիգավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դրդապատճառը, կա ձերբակալված

11:55
20 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան քաղաքում երկու անձի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ

32-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և հանգամանքները պարզելու ուղղությամբ

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:13
07 Օգոստոսի 2022
Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել, 65 մարդ տարհանվել է, կան տուժածներ (ՖՈՏՈ)
Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել, 65 մարդ տարհանվել է, կան տուժածներ. ՖՈՏՈ
15:42
05 Օգոստոսի 2022
Ողբերգական դեպք Վարդենիսում. 11–ամյա տղան ընկել է տնակի տանիքից և հիվանդանոցում մահացել է
Ողբերգական դեպք Վարդենիսում. 11–ամյա տղան ընկել է տնակի տանիքից և հիվանդանոցում մահացել է
12:01
05 Օգոստոսի 2022
Երևան–Սևան ճանապարհին 22–ամյա աղջիկը դուրս է նետվել մեքենայից ու մահացել. հայտնի են դաժան դեպքի հանգամանքները
Երևան–Սևան ճանապարհին 22–ամյա աղջիկը դուրս է նետվել մեքենայից ու մահացել. հայտնի են դաժան դեպքի հանգամանքները
10:09
05 Օգոստոսի 2022
49-ամյա տղամարդը գերեզմաններից զարդանախշեր է գողացել ու բռնվել է
49-ամյա տղամարդը գերեզմաններից զարդանախշեր է գողացել ու բռնվել է
14:14
04 Օգոստոսի 2022
Lexus–ը մխրճվում է լիցքավորվող Opel–ի մեջ. հրապարակվել են Գեղարքունիքում ողբերգական ավտովթարի սարսափելի կադրերը (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Lexus–ը մխրճվում լիցքավորվող Opel–ի մեջ. հրապարակվել են Գեղարքունիքում ողբերգական ավտովթարի սարսափելի կադրերը
15:07
03 Օգոստոսի 2022
32–ամյա Դավիթ Դալվաշերիձեն որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
32–ամյա Դավիթ Դալվաշերիձեն որոնվում է որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
14:01
03 Օգոստոսի 2022
Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել
Քիչ առաջ Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել
12:13
03 Օգոստոսի 2022
Արտակարգ դեպք Երևանում. 34–ամյա տղամարդը մտել էր տուն, ծեծել տանտիրուհուն ու հափշտակել 500 հազ. դրամ, ոսկյա մատանի ու հեռախոս (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք Երևանում. 34–ամյա տղամարդը մտել էր տուն, ծեծել տանտիրուհուն ու հափշտակել 500 հազ. դրամ, ոսկյա մատանի ու հեռախոս. ՎԻԴԵՈ
00:18
03 Օգոստոսի 2022
ԱԻՆ-ը թարմ տեղեկություններ է հայտնել ռազմավարական օբյեկտներում պայթուցիկների տեղադրման վերաբերյալ
ԱԻՆ-ը թարմ տեղեկություններ է հայտնել ռազմավարական օբյեկտներում պայթուցիկների տեղադրման վերաբերյալ
21:44
02 Օգոստոսի 2022
ԱԻՆ. տեղեկություն է ստացվել մետրոյի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» օդանավակայանում, ԱԺ-ում և այլ կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին
ԱԻՆ. տեղեկություն է ստացվել մետրոյի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» օդանավակայանում, ԱԺ-ում և այլ կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին
14:18
02 Օգոստոսի 2022
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. բախվել են Mercedes–ն ու Mitsubishi–ն, կա 1 զոհ, 5 վիրավոր
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. բախվել են Mercedes–ն ու Mitsubishi–ն, կա 1 զոհ, 5 վիրավոր
12:42
02 Օգոստոսի 2022
Իսկական հոլիվուդյան կինո Ստեփանավանում. 4 դիմակավորված անձ մտել են տուն, կապել տիրոջն ու նրա կնոջը` հափշտակելով 10մլն դրամ, 20 հազար դոլար և զարդեր
Իսկական հոլիվուդյան կինո Ստեփանավանում. 4 դիմակավորված անձ մտել են տուն, կապել տիրոջն ու նրա կնոջը` հափշտակելով 10մլն դրամ, 20 հազար դոլար և զարդեր