Փարիզ–Մոսկվա չվերթի օդաչուները կռվել են օդանավում

03.02.2020, 12:38
Air France–ի ուղևորները չեն կարողացել թռչել Փարիզից Մոսկվա օդաչուների խցիկում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով
Փարիզ–Մոսկվա չվերթի օդաչուները կռվել են օդանավում

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Air France–ի ուղևորները չեն կարողացել թռչել Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանից դեպի Մոսկվա օդաչուների խցիկում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով, հաղորդում է Рен-ТВ–ն։

Ինչպես հեռուստաընկերությանը պատմել է օդանավի ուղևորներից մեկը, օդանավը պետք է օդ բարձրանար 12։45–ին։ Օդանավը հայտնվել է թռիչքուղու վրա, սակայն հետո սկսել է վերադառնալ։

«Նստեցումը երկար տևեց, մեր չվերթն ուշանում էր։ Նստեցինք օդանավ, թռիչքուղու վրա հայտնվելուց հետո օդաչուների խցիկից լսեցինք սկանդալային ձայներ», – նշել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով, ուղևորներին հայտնել են, որ օդաչուների խցիկում վեճ է, և օդանավն օդ կբարձրանա անձնակազմի փոխարինումից հետո։

Արդյունքում, անձնակազմը փոխվեց, և ինքնաթիռն օդ բարձրացավ, սակայն սրահում շատ ցուրտ էր։

Մեկ ժամ անց հայտնի դարձավ, որ Airbus–ը վերադառնում է Փարիզ։ Ուղևորներին տեղափոխեցին մեկ այլ օդանավ, որն արդյունքում հասավ «Շերեմետևո»։–0–