Պարեկները 17–ամյա վարորդի պայուսակում նկատել են զենքին նմանվող առարկա․ պարզվել է, որ պատանու մոտ «Մակարով» ատրճանակ է
06.09.2024,
12:02
Պարեկները կանգնեցրել են մեքենան, 17–ամյա վարորդի պայուսակում նկատվել է ատրճանակ․ երիտասարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկները սեպտեմբերի 5-ին Զովունի գյուղի 1-ին փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մեքենան վարող 17-ամյա պատանու պայուսակում ակնհայտ նկատվել է զենքի նմանվող առարկա:
Զովունիի բնակիչ պատանին զենք-զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են «Մակարով» տիպի գործարանային համարով ատրճանակ և գաղտնի փականով դանակ:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: