430.53
5.77
396.4
-10
Եղանակը Երևանում
Հայ

Պարբերաբար ծեծել է ու հայհոյել. Գեղարքունիքում 25-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել ամուսնու և նրա մոր վերաբերմունքի պատճառով

19:48
08 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի 25-ամյա բնակչուհուն ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

2022թ․ նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված վարույթի քննությամբ պարզվել է, որ 25-ամյա կինը շուրջ երեք տարի փաստացի ամուսնական կապի մեջ է գտնվել Սևան քաղաքի 27-ամյա բնակչի հետ: Վերջինս համատեղ կյանքի ընթացքում կնոջ արժանապատվության և հոգեկան վիճակի նկատմամբ ցինիկ վերաբերմունք դրսևորելով, պարբերաբար ծեծի է ենթարկել նրան, նրա և մերձավորների հասցեին հայհոյանքներ հնչեցրել:

2022 թվականի նոյեմբերի 21-ին 27-ամյա տղամարդը հերթական անգամ հարվածել է կնոջը, վիրավորել նրա արժանապատվությունը, սպառնացել: Տղամարդու կողմից պարբերաբար դրսևորած դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից դրդված, գտնվելով հոգեկան ծանր ապրումների մեջ, անկարող լինելով տանել առկա վիճակը, հետագայում նորից իր նկատմամբ ամուսնու կողմից նման վերաբերմունքից ազատվելու համար, հաշվի չառնելով նույնիսկ իր խնամքին գտնվող մանկահասակ երեխային, նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, 25-ամյա կինը գնացել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատված և ինքնասպանություն գործելու նպատակով այնտեղ կառուցված հետիոտնային վերգետնյա անցումից իրեն ցած է նետել և ստացել մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 27-ամյա տղամարդու կողմից 25-ամյա կնոջը պարբերաբար ծեծի ենթարկելու, վերջինիս մերձավորների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու ժամանակ, գիտակցելով, որ որդու գործողությունները ֆիզիկական և հոգեկան տառապանք են պատճառում 25-ամյա կնոջը, որդուն սաստելու փոխարեն, մայրը նորմալ է ընդունել այդ հանգամանքը՝ ողջունելով որդու կողմից բռնության գործադրումը, այդպիսով դրսևորել դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 27-ամյա տղամարդուն և նրա մորը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:10
24 Հունվարի 2023
Երևանում բնակարանային գողը բռնվել է հենց հանցանքի վայրում. ոստիկանները շրջափակել են շենքը, որպեսզի նա չդիմի փախուստի (ՎԻԴԵՈ)
Երևանում բնակարանային գողը բռնվել է հենց հանցանքի վայրում. ոստիկանները շրջափակել են շենքը, որպեսզի նա չդիմի փախուստի. ՎԻԴԵՈ
15:44
24 Հունվարի 2023
Երևանում պարեկները նկատել են կասկածելի վարքագծով վարորդի ու հայտնաբերել ատրճանակներ, փամփուշտներ, թմրանյութ (ՎԻԴԵՈ)
Երևանի պարեկներն նկատել էին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա վարող մի տղամարդու, որի վարքագիծը կասկածելի էր թվացել. ՎԻԴԵՈ
11:53
24 Հունվարի 2023
Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Երկու մարդ է մահացել Ստամբուլի հայկական եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով
10:48
24 Հունվարի 2023
Լոռիում 51–ամյա կինը զրկվել է ձախ ձեռքից ինքնաշեն գազի կաթսայի պայթյունի հետևանքով
Սարսափելի դեպք Լոռիում. 51–ամյա կինը զրկվել է ձախ ձեռքից ինքնաշեն գազի կաթսայի պայթյունի հետևանքով
10:49
23 Հունվարի 2023
Ինքնաշեն գազի կաթսա է պայթել. տուժածի վիճակը ծանր է
Ինքնաշեն գազի կաթսա է պայթել. տուժածի վիճակը ծանր է
20:06
21 Հունվարի 2023
Ողբերգական դեպք Երևանում․ բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի՝ կախված վիճակում
Ողբերգություն Երևանում․ բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի
12:38
21 Հունվարի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել (ՎԻԴԵՈ)
Կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար մեղադրվող քրեական հեղինակություն. ՎԻԴԵՈ
22:16
20 Հունվարի 2023
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած, տարհանվել է 20 բնակիչ (ՖՈՏՈ)
Երևանում հրդեհ է բռնկվել շենքում. կա տուժած, տարհանվել է 20 բնակիչ. ՖՈՏՈ
15:22
20 Հունվարի 2023
Փլվածքի հետևանքով քաղաքացի է մահացել
Քաղաքացին դուրս են բերել հողաշերտի տակից, ԲԿ–ում արձանագրվել է վերջինիս մահը
14:22
20 Հունվարի 2023
Դիլիջանի թունելում մեքենաներ են բախվել, կան տուժածներ (ՖՈՏՈ)
Այսօր Դիլիջանի թունելում ավտովթար է տեղի ունեցել. ՖՈՏՈ
13:10
20 Հունվարի 2023
38–ամյա տղամարդը պտուտակահանով բացել է պատուհանը, փորձել է գողություն կատարել ու հենց տեղում բռնվել է
38–ամյա տղամարդը պտուտակահանով բացել է պատուհանը, փորձել է գողություն կատարել ու հենց տեղում բռնվել է