525.36
7.42
476.73
+9
Եղանակը Երևանում
Հայ

Փախուստի փորձ. «Նուբարաշեն» ՔԿ–ի կալանավորին տեղափոխել են մոր հուղարկավորությանը, իսկ նա փորձել է փախնել

16:00
21 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի փախուստի փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։։

2019 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 16:25-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին տեղափոխել են Սիլիկյան թաղամասում գործող սգո սրահ՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու համար, որտեղ կալանավորը, ժամը 16:00-ին, ուրիշին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով փորձել է փախուստի դիմել: Այդ ընթացքում նա հարվածել է սգո սրահի դարպասին, ապա շարունակելով ընթացքը՝ բախվել սգո սրահի մոտ կայանված մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային և կանգնել: Ըստ հաղորդման՝ կալանավորի փախուստը կանխելու համար ՔԿ հիմնարկի աշխատակիցները օդում նախազգուշական կրակոցներ են արձակել:

«Փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 1-ին մասով (Փախուստի փորձ ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից), 183-րդ հոդվածի 1-ին մասով (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը): Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի կողմից որոշում է կայացվել՝ քննչական խումբ ձևավորելու և նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունիսի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները նույն ՔԿ հիմնարկի կալանավորին ուղեկցել են Սիլիկյան թաղամասում գտնվող սգո սրահ՝ իր մոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար:

Ժամը 15:45-ից մինչ 16:15-ի սահմաններում, գտնվելով սգո սրահի բակային տարածքում և օգտվելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դուռը բաց թողնելու և շարժիչի միացված լինելու հանգամանքից, նստել է հիշյալ ավտոմեքենա, այն արագորեն վարելով շարժվել դարպասի ուղղությամբ և փորձել անցնել դարպասի բաց փեղկով, սակայն հարվածել է դարպասի փեղկը պահող հատվածին, որից դարպասի փեղկը կոտրվել, և նա դուրս է եկել տարածքից:

ՔԿ հիմնարկի աշխատակիցները, փորձելով կանգնեցնել փախուստի դիմած կալանավորին, սկզբում ձայն են տվել, որ կանգնեցնի ավտոմեքենան, զգուշացրել, որ չկանգնելու դեպքում կկրակեն, ինչին նա չի ենթարկվել: Տեսնելով, որ կալանավորը չի կանգնում և շարունակում է ընթացքը՝ ՔԿ հիմնարկի աշխատակիցներից երկուսն իրենց ամրակցված «Մակարով» ատրճանակով յուրաքանչյուրը երկու անգամ օդ են կրակել՝ կատարելով նախազգուշական կրակոցներ, որից հետո կալանավորի կողմից վարվող մեքենան հարվածել է մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի և կանգ առել:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են ՔԿ աշխատակիցները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ արձանագրվել է նշված սգո սրահի դարպասի ձախ փեղկի վնասված և կոտրված լինելու հանգամանքը, հայտնաբերվել և վերցվել են ավտոմեքենայի կոտրված դետալներ և չորս հատ պարկուճ: Հայտնաբերվել է նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ վթարված վիճակում:

Առգրավվել են սգո սրահի տեսանկարահանող սարքերը, ինչպես նաև՝ ՔԿ հիմնարկի՝ տվյալ պահին ծառայություն իրականացնող աշխատակիցներին ամրակցված ատրճանակները` դատաձգաբական փորձաքննություն նշանակելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:55
13 Հոկտեմբերի 2019
Վրաերթ Երևանում. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Նախօրեի երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
12:37
13 Հոկտեմբերի 2019
Որպես անհետ կորած 78–ամյա տղամարդը հայտնաբերվել է, նա վերակենդանացման բաժանմունքում է
Որպես անհետ կորած 78–ամյա տղամարդը հայտնաբերվել է, նա վերակենդանացման բաժանմունքում է:
22:19
11 Հոկտեմբերի 2019
Սանկտ Պետերբուրգ-Երևան օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում
Սանկտ Պետերբուրգ-Երևան օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում:

21:15
11 Հոկտեմբերի 2019
Ոստիկանը գողացել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը. նախապատրաստվում են նյութեր
Ոստիկանը գողացել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը. նախապատրաստվում են նյութեր:
17:46
11 Հոկտեմբերի 2019
Մոտ 111մլն դրամի վնաս. տղամարդը Երևանի բնակարաններից մեկից հափշտակել է գումարով և ոսկյա զարդերով ճամպրուկ (ՎԻԴԵՈ)
Մոտ 111մլն դրամի վնաս. տղամարդը Երևանի բնակարաններից մեկից հափշտակել է գումարով և ոսկյա զարդերով ճամպրուկ:
16:04
11 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են Մալաթիայում տեղի ունեցած սպանության կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Մալաթիայում տեղի ունեցած սպանության կադրերը:
20:58
10 Հոկտեմբերի 2019
Ռազմական ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով հետաձգվել է Եկատերինբուրգ-Երևան չվերթը
Հինգշաբթի Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում:
13:55
10 Հոկտեմբերի 2019
Պատահար An-74 օդանավում. ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի
Պատահար An-74 օդանավում. ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:
10:44
10 Հոկտեմբերի 2019
Սպանություն Երևանում. սպանվածը 20–25 տարեկան է
Սպանություն Երևանում. սպանվածը 20–25 տարեկան է:
17:48
09 Հոկտեմբերի 2019
Տարհանվել է 411 աշակերտ և 58 ուսուցիչ. Գյումրիի դպրոցում ռումբ չի հայտնաբերվել
Հոկտեմբերի 9-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:
12:33
09 Հոկտեմբերի 2019
Բորբոսնած կոնֆետ, ժամկետանց աղացած միս. Արտաշատի խանութներից մեկում ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել (ՖՈՏՈ)
Բորբոսնած կոնֆետներ, ժամկետանց աղացած միս. Արտաշատի խանութներից մեկում ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել:
11:46
09 Հոկտեմբերի 2019
Ահազանգ ԱԻՆ–ում. Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Ահազանգ ԱԻՆ–ում. Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: