Օտարերկրացին ներխուժել է ոստիկանության բաժին և կրակոցներ արձակել․ կան վիրավորներ
ԵՐԵՎՆԱ, 20 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։
Shamshyan.com–ի հաղրոմդմաբ, ժամը 01։10-ի սահմաններում շտապ օգնության կողմից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 45-50 տարեկան մի տղամարդ։
Վերջինս հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ կեսի հատվածում։
Կայքի հաղորդմամբ, այդ քաղաքացին ինքնաձիգով զինված մտել է ոստիկանության Կոտայքի բաժին, կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանության աշխատակից հրազենային վիրավորումով նույնպես տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ներխուժած և կրակոցներ արձակած տղամարդն օտարերկրացի է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

