Օդեսայի լողափին մարդիկ հանգստանում են մարդու դիակի կողքին (ՎԻԴԵՈ)

14.07.2021, 18:37
Օդեսայի լողափին մարդիկ հանգստանում են մարդու դիակի կողքին.ՎԻԴԵՈ
Օդեսայի լողափին մարդիկ հանգստանում են մարդու դիակի կողքին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Օդեսայի «Արկադիա» լողափին ջրահեղձ եղած թոշակառուի մարմինը կես օր մնացել է լողափին, որի կողքը մարդիկ վայելում էին իրենց հանգիստը։ 

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 12–ին։ 

Այս մասին հաղորդում է korrespondent.net–ը` հղում անելով «7 канал Одесса» Telegram ալիքին։ 

Նշվում է, որ փրկարարները մարմինը ջրից դուրս են բերել առավոտյան 9–ի սահմաններում, իսկ տարել են կեսօրին։ 

Ծովում ջրահեղձ եղածը 1938թ.–ին ծնված տղամարդ է։ 

«Փրկարար ջրասուզակները մահացած տղամարդու մասին տեղեկությունը ստացել են 08։48–ին։ Դեպքի վայր են հասել 09։03–ին և միանգամից կանչել են ոստիկանություն։ Փրկարարները ջրից դուրս են բերել մեծահասակ տղամարդու, ում հագին եղել է լողազգեստ», – նշել է հրատարակությունը։ 

Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ։–0–