ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, այդ օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 34–ամյա դատապարտյալը ժամը 02։00-ի սահմաններում այդ օրվա հերթապահ խմբի պատասխանատուին խնդրել է իրեն շտապ ընդունելություն։
Նրա խնդրանքը կատարվել է։ Ընդունելու նպատակով բացվել է խցի դուռը, ինչից հետո դատապարտյալն իր մոտ եղած սուր կտրող-ծակող մետաղյա առարկայով հարձակվել է հերթապահ խմբի պատասխանատուի վրա, նույն հիմնարկի հերթափոխի 1-ին խմբի մասնագետների վրա ու պատճառել մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բանտի աշխատակիցներին տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում