Նոր Խարբերդում 22–ամյա երիտասարդը դանակահարել է 21–ամյա երիտասարդին մեքենա վարելիս չզիջելու պատճառով (ՎԻԴԵՈ)
11.02.2020,
21:20
Նոր Խարբերդում 22–ամյա երիտասարդը դանակահարել է 21–ամյա երիտասարդին մեքենա վարելիս չզիջելու պատճառով. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 6-ին, ժամը 21-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի 21-ամյա մի բնակիչ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հիվանդանոցում տուժողը հայտնել էր, որ Այնթապ գյուղում վիճաբանության ժամանակ անծանոթ երիտասարդ է իրեն դանակահարել:
Բժշկական կենտրոնում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում պարզվեց, որ դեպքը ոչ թե Այնթապ, այլ Նոր Խարբերդ գյուղում է կատարվել:
Ձեռք բերված տեղեկությունների համաձայն` ժամը 19-ի սահմաններում գյուղի 31-րդ փողոցի տներից մեկի դիմաց, մեքենա վարելիս մեկը մյուսին չզիջելու պատճառով ծագած վեճի ժամանակ, տուժողին դանակահարել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ:
Փետրվարի 7-ին, ժամը 10.30-ի սահմաններում, կասկածվողը Նոր Խարբերդ գյուղից բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:
«Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–

Загружается новость ... "Лево"