568.89
6.57
483.42
+20
Եղանակը Երևանում
Հայ

Նախօրեին Երևանի կենտրոնում կատարված սարսափելի սպանության հետքերով. պարզվել է մահացածի ինքնությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

10:42
03 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. հունիսի 2-ին՝ ժամը 10:58-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանություն է տեղի ունեցել, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

убийство на Абовяна (2).jpg

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերել տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

убийство на Абовяна (3).jpg

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով:

убийство на Абовяна (5).jpg

ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է հրազենային մահացու վիրավորում ստացած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գավառ քաղաքի բնակիչ՝ ծնված 1971թ.:

убийство следователи полиция .jpg

«Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է կրակված պարկուճ, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

улика следствие убийство преступление полиция.jpg

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:02
23 Հուլիսի 2021
Հրապարակվել են Բագրատաշեն մաքսատան մոտ Mercedes-ի պայթյունի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Բագրատաշեն մաքսատան մոտ Mercedes-ի պայթյունի կադրերը.ՎԻԴԵՈ
10:37
23 Հուլիսի 2021
Բագրատաշենի մաքսատան մոտ մեքենայի գազի բալոն է պայթել, մեկ մարդ մահացել է
Բագրատաշենի մաքսատան մոտ մեքենայի գազի բալոն է պայթել, մեկ մարդ մահացել է
14:39
22 Հուլիսի 2021
Հրապարակվել են կադրեր Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից.մեկ մարդ մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից.մեկ մարդ մահացել է.ՎԻԴԵՈ
20:17
21 Հուլիսի 2021
26-ամյա մեծամորցին վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, տակնուվրա արել եկեղեցու սպասքը
26-ամյա մեծամորցին վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, տակնուվրա արել եկեղեցու սպասքը
15:37
21 Հուլիսի 2021
Արշավախումբը բարձրացել է Արագած լեռը` 3300 բարձրության վրա, անդամներից մեկն իրեն վատ է զգացել.ահազանգ ԱԻՆ–ում
Արշավախումբը բարձրացել է Արագած լեռը` 3300 բարձրության վրա, անդամներից մեկն իրեն վատ է զգացել.ահազանգ ԱԻՆ–ում
14:52
21 Հուլիսի 2021
Դավիթ Բեկ փողոցում օրը ցերեկով Lexus–ի վարորդը կրակել է Opel–ի ուղղությամբ
Դավիթ Բեկ փողոցում օրը ցերեկով Lexus–ի վարորդը կրակել է Opel–ի ուղղությամբ
14:24
21 Հուլիսի 2021
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում.Mercedes–ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում, կա զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում.Mercedes–ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում, կա զոհ ու վիրավորներ
13:43
21 Հուլիսի 2021
Ստաս Պիեխայի 7–ամյա որդուն ծեծել են, երեխան հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Ստաս Պիեխայի 7–ամյա որդուն ծեծել են, երեխան հոսպիտալացվել է.ՎԻԴԵՈ
13:06
21 Հուլիսի 2021
Սարսափելի հարձակում Գյումրիում. գիշերվա կեսին մտել են տուն, հրազենի սպառնալիքով պահանջել են գումար և կրակել են ոտքին (ՖՈՏՈ)
Սարսափելի հարձակում Գյումրիում. գիշերվա կեսին մտել են տուն, հրազենի սպառնալիքով պահանջել են գումար և կրակել ոտքին, կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ
15:58
20 Հուլիսի 2021
Մերձմոսկվայում միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ (ՎԻԴԵՈ)
Մերձմոսկվայում միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ.ՎԻԴԵՈ
11:00
20 Հուլիսի 2021
Ընկերը հրել, գցել է լողավազանը. հանգստյան գոտում 33–ամյա կնոջ մահվան նոր հանգամանքներ են հրապարակվել (ՖՈՏՈ)
Ընկերը հրել, գցել է լողավազանը. հանգստյան գոտում 33–ամյա կնոջ մահվան նոր հանգամանքներ են հրապարակվել.ՖՈՏՈ
09:15
20 Հուլիսի 2021
Կոտայքի մարզի հանգստյան գոտիներից մեկում 33-ամյա կին է մահացել
Կոտայքի մարզի հանգստյան գոտիներից մեկում 33-ամյա կին է մահացել