530.17
7.45
476.34
+10
Եղանակը Երևանում
Հայ

Մտքի թռիչք. 23–ամյա կինը Հայաստանում ասեղնագործ ժանյակի կծիկի մեջ թաքցրել է կտորներ` ներծծված 900 գրամ «մեթամֆետամինով» (ՎԻԴԵՈ)

13:09
07 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը: 

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԻԻՀ-ի և ՀՀ-ի երկքաղաքացի հանդիսացող 23-ամյա կինը, ասեղնագործ ժանյակի  կծիկի մեջ թաքցնելով 8 հատ բամբակյա խոնավ կտորներ (մառլյայատիպ) ներծծված  առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 900 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով, փորձել է փոստային առաքանու միջոցով ուղարկել  Ավստրալիա, որտեղ հասցեատերը չորացած կտորների վրայից քերման եղանակով հեռացնելու էր թմրամիջոցը: 

Մաքսանենգության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելով՝  փոստային առաքանիում թաքցված թմրամիջոցը հայտնաբերվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Քրեական գործի շրջանակներում քաղաքացու բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել  է շուրջ 25 կգ քաշով վարագույր՝ քաթանե աստառն ամբողջությամբ ներծծված «ափիոն» տեսակի թմրամիջոցի հումքով: Բացի այդ, նշված կտորը լրացուցիչ մշակվել է սուրճի լուծույթով` թմրամիջոցի հայտնաբերումը բացառելու նպատակով: Թմրամիջոցի նշված խմբաքանակը ևս փոստային առաքանիով պետք է ուղարկվեր Ավստրալիա: 

Խուզարկության արդյունքում բնակարանում հայտնաբերվել է նաև «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված: 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Անձը ձերբակալվել է: 

«Գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների հետ ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ՝ անդրազգային հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:03
20 Հոկտեմբերի 2019
Երևանում տոնական հրավառության հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)
Երևանում տոնական հրավառության հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել:
13:59
19 Հոկտեմբերի 2019
Օհանավան գյուղում որսորդական հրազենով կրակել են շանն ու դիպել 32–ամյա կնոջը
Օհանավան գյուղում որսորդական հրազենով կրակել են շանն ու դիպել 32–ամյա կնոջը:
21:15
18 Հոկտեմբերի 2019
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել (ՎԻԴԵՈ)
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել:
20:37
18 Հոկտեմբերի 2019
Սյունիքում 30–ամյա վարորդը ՈւԱԶ–ով մոտ 200 մետր գլորվել է ձորը. վիճակը միջին ծանրության է (ՎԻԴԵՈ)
Սյունիքում 30–ամյա վարորդը ՈւԱԶ–ով մոտ 200 մետր գլորվել է ձորը. վիճակը միջին ծանրության է:
17:31
18 Հոկտեմբերի 2019
Խարդախության խոշոր դեպքեր. 23–ամյա կինը, ներկայանալով որպես կահույք վաճառող, զգալի գումարներ է հափշտակել
Խարդախության խոշոր դեպքեր. 23–ամյա կինը, ներկայանալով որպես կահույք վաճառող,  զգալի գումարներ է հափշտակել:
17:00
18 Հոկտեմբերի 2019
Խուլիգանություն ալկոհոլի ազդեցության տակ. 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել
Պարզվել են 20-ամյա երիտասարդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
21:15
17 Հոկտեմբերի 2019
77–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 77–ամյա Կնյազ Ջանունցը:
17:55
17 Հոկտեմբերի 2019
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից:
16:20
17 Հոկտեմբերի 2019
Կապանում փլուզված տան փլատակների տակից դուրս են բերվել տղամարդու և կնոջ դիեր
Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:
11:47
17 Հոկտեմբերի 2019
Կապանում երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել, ներսում մարդիկ կան (ՎԻԴԵՈ)
Սյունիքի մարզում փլուզում է տեղի ունեցել։
11:11
17 Հոկտեմբերի 2019
Սյունիքում վնասվել է կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են գետը (ՎԻԴԵՈ)
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
15:22
16 Հոկտեմբերի 2019
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ: