396.08
7.57
405.65
+20
Եղանակը Երևանում
Հայ

Մտել է արագ սննդի կետ, հայհոյել ու դանակի բազմաթիվ հարվածներով սպանել. սարսափելի դեպք Գեղարքունիքի մարզում (ՎԻԴԵՈ)

16:05
23 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Ճամբարակ քաղաքի 32-ամյա բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Տղամարդու՝ ծակած-կտրած վերքերով դին «Ճամբարակ ԱԿ» ՓԲ ընկերություն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19։00-ին:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Իրականացված անհրաժեշտ վարութային և քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, դեպքի վայրը և առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի համաքաղաքացին է՝ 37 տարեկան:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, 2022թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, նկատելով, որ 32-ամյա տղամարդը Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող արագ սննդի կետում է, մուտք է գործել այնտեղ, հայհոյել նրան, որից հետո, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անձնական հարցերի շուրջ նախկինում ունեցած խնդիրների պատճառով, վրեժի շարժառիթով, իր մոտ գտնված դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
30 Սեպտեմբերի 2022
Գեղարքունիքում զինծառայողը հայհոյել է կնոջ հորն ու նռնակ պայթեցրել
Գեղարքունիքում զինծառայողը հայհոյել է կնոջ հորն ու նռնակ պայթեցրել
15:39
30 Սեպտեմբերի 2022
34–ամյա տղամարդը հանգուցյալ նկարչի արհեստանոցից գողացել է 350 կտավ և հնաոճ իրեր (ՎԻԴԵՈ)
34–ամյա տղամարդը հանգուցյալ նկարչի արհեստանոցից գողացել է 350 կտավ և հնաոճ իրեր. ՎԻԴԵՈ
15:35
28 Սեպտեմբերի 2022
Երևանում 52–ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է պայթուցիչով նռնակ, փամփուշտ ու դանակ (ՎԻԴԵՈ)
Երևանում 52–ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է պայթուցիչով նռնակ, փամփուշտ ու դանակ. ՎԻԴԵՈ
19:07
27 Սեպտեմբերի 2022
Երևանցիներն ու շիրակցիները զգացել են Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժը
Երևանցիներն ու շիրակցիները զգացել են Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժը
14:33
27 Սեպտեմբերի 2022
Երևանում 30–ամյա տղամարդն արցունքաբեր գազ է փչել գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշտակել 9000 դոլար ու 220 հազ. դրամ
Երևանում 30–ամյա տղամարդն արցունքաբեր գազ է փչել գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշտակել 9000 դոլար ու 220 հազ. դրամ
12:52
27 Սեպտեմբերի 2022
Հայտնի է Ճամբարակում 32–ամյա ոստիկանի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է Ճամբարակում 32–ամյա ոստիկանի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը. ՎԻԴԵՈ
16:15
26 Սեպտեմբերի 2022
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 35–ամյա դատապարտյալ է մահացել
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 35–ամյա դատապարտյալ է մահացել
13:52
26 Սեպտեմբերի 2022
Բացահայտվել է Մալաթիա–Սեբաստիայում տեղի ունեցած դաժան սպանությունը. հոսպիտալացված վիրավորը մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Մալաթիա–Սեբաստիայում տեղի ունեցած սպանության վայրից. հանցագործությունը բացահայտվել է
13:02
26 Սեպտեմբերի 2022
Իժևսկում տղամարդը կրակ է բացել դպրոցում, կան զոհեր ու վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Իժևսկում տղամարդը կրակ է բացել դպրոցում, կան զոհեր ու վիրավորներ. ՎԻԴԵՈ
15:21
23 Սեպտեմբերի 2022
Գեղարքունիքում Nissan–ը բախվել է ձիուն, ապա` արգելապատնեշներին. կա 6 վիրավոր, այդ թվում` երեխաներ
Գեղարքունիքում Nissan–ը բախվել է ձիուն, ապա` արգելապատնեշներին. կա 6 վիրավոր, այդ թվում` երեխաներ
11:03
22 Սեպտեմբերի 2022
«Սուրմալու»–ի կիսաքանդ շինության փլուզման հետևանքով տուժած 3 քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել
«Սուրմալու»–ի կիսաքանդ շինության փլուզման հետևանքով տուժած 3 քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել