526.75
7.47
477.17
+15
Եղանակը Երևանում
Հայ

Մոտ 9 մլն դրամի հափշտակություն. բացահայտվել են Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի ապօրինությունները (ՎԻԴԵՈ)

18:55
07 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-ից 2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսկան միջոցները, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ և ապօրինություններ թույլ տվել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե նախաքննության։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:22
11 Նոյեմբերի 2019
Օձերը չեն դադարում գրոհել. Արմավիրի մարզում օձ է հայտնաբերվել
Օձերը չեն դադարում գրոհել. Արմավիրի մարզում օձ է հայտնաբերվել:
10:43
11 Նոյեմբերի 2019
Խոշոր ավտովթար Երևանում. 5 վիրավորներից 3–ը մանկահասակ երեխաներ են
Խոշոր ավտովթար Երևանում. 5 վիրավորներից 3–ը մանկահասակ երեխաներ են:
21:15
10 Նոյեմբերի 2019
Արարատում մի ողջ ընտանիք հոսպիտալացվել է`թունավորման ախտանիշներով, այդ թվում` 5 մանկահասակ երեխա
Արարատում մի ողջ ընտանիք հոսպիտալացվել է`թունավորման ախտանիշներով, այդ թվում`  5 մանկահասակ երեխա:
17:55
10 Նոյեմբերի 2019
Օձերը գրոհում են անգամ խոր աշնանը. Երևանում օձ է հայտնաբերվել
Օձերը գրոհում են անգամ խոր աշնանը. Երևանում օձ է հայտնաբերվել:
12:33
10 Նոյեմբերի 2019
ԱԺ վարչական տարածքում հրդեհի հետևանքով տուժած օտարերկրացու վիճակը ծանր է
Այրվել է մարմնի 15 և շնչուղիների 5 տոկոսը. ԱԺ վարչական տարածքում հրդեհի հետևանքով տուժած օտարերկրացու վիճակը ծանր է։
11:00
10 Նոյեմբերի 2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում. միջին տարիքի տղամարդը հիվանդանոցում մահացել է
Մահվան ելքով վրաերթ Երևանում. միջին տարիքի տղամարդը հիվանդանոցում մահացել է:
19:05
09 Նոյեմբերի 2019
Ազգային ժողովի վարչական տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Այսօր ցերեկը Ազգային ժողովի վարչական տարածքում բռնկված հրդեհը մարվել է. դեպքի վայր էր ժամանել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
18:21
09 Նոյեմբերի 2019
Խոշոր ավտովթար Երևանում.3 վիրավորներից մեկը մանկահասակ է
Խոշոր ավտովթար Երևանում.3 վիրավորներից մեկը մանկահասակ է:
16:40
09 Նոյեմբերի 2019
Խոշոր հրդեհ ԱԺ շենքին կից շինության տանիքում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ ԱԺ շենքին կից շինության տանիքում. հրդեհաշիջմանը մասնակցում է 15 մարտական հաշվարկ։
14:29
09 Նոյեմբերի 2019
Արարատում 43–ամյա տղամարդը դանակահարվել է 51–ամյա մտերմուհու կողմից (ՎԻԴԵՈ)
Արարատում 43–ամյա տղամարդը դանակահարվել է 51–ամյա մտերմուհու կողմից:
12:55
09 Նոյեմբերի 2019
Opel–ը Գյումրի-Բավրա ճանապարհին մոտ 50 գլորվել է ձորը. կա զոհ, տուժածների վիճակը ծանր է (ՖՈՏՈ)
Opel–ը Գյումրի-Բավրա ճանապարհին մոտ 50  գլորվել է ձորը. կա զոհ, տուժածների վիճակը ծանր է:
11:47
09 Նոյեմբերի 2019
Վեճը`սպանության պատճառ. 41–ամյա տղամարդը մեղադրվում է 32–ամյա ընկերոջը սպանելու համար
Վեճը`սպանության պատճառ. 41–ամյա տղամարդը մեղադրվում է 32–ամյա ընկերոջը սպանելու համար: