526.81
7.46
477.4
+2
Եղանակը Երևանում
Հայ

Մոտ 16մլն դրամի վնաս. կադաստրի աշխատակիցները կոպիտ խախտումներ են թույլ տվել (ՎԻԴԵՈ)

10:33
23 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ համապատասխան պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Ըստ այս պահին հայտնի տվյալների` անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պաշտոնատար անձինք բնակավայրերի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ու հողամասերի գների, հասարակական նշանակության անշարժ գույքի միջին շուկայական վարձավճարի համակարգված դիտարկումներ անցկացնելու համապատասխան բաժնի ուժերով գործառույթը կատարելու փոխարեն՝ ձեռնարկել ու իրականացրել են նշված աշխատանքների գնման գործընթաց։

Հաղթած ընկերության հետ 2018 թվականի մարտի 6-ին կնքվել է 38․720․000 դրամի պայմանագիր։ Դրա շրջանակում, մարտի 6-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, պատվիրատուի տրամադրած տեղեկատվութան հիման վրա ընկերությունը ընդամենը կատարելով վերլուծություն՝ ներկայացրել է աշխատանքների կատարման հանձման-ընդունման ակտեր, որոնց հիման վրա ընկերությանը փոխանցվել է 15․488․000 դրամ։

Այս պահին հայտնի տվյալների համաձայն՝ հետագայում գործարքի ակնհայտ անշահավետ լինելու պատճառով 2018 թվականի հունիսի 25-ին պայմանագիրը լուծարվել է։ Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի նյութական վնաս և առաջացրել ծանր հետևանքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։Կատարվում է նախաքննություն։-0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:59
12 Նոյեմբերի 2019
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Բաղրամյան պողոտայում
Կանխվել է 31–ամյա տղամարդու ինքնասպանության փորձը Բաղրամյան պողոտայում։
18:23
12 Նոյեմբերի 2019
Խոշոր ավտովթար Վայոց Ձորում. բեռնատարը բախվել է արգելապատնեշներին ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորում
Խոշոր ավտովթար Վայոց Ձորում. բեռնատարը բախվել է արգելապատնեշներին ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
17:20
12 Նոյեմբերի 2019
Երևանում փաթեթներով մարիխուանա է հայտնաբերվել թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվածի մոտ (ՎԻԴԵՈ)
Երևանում փաթեթներով մարիխուանա է հայտնաբերվել թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվածի մոտ:
16:47
12 Նոյեմբերի 2019
Երևանում հրդեհ է բռնկվել 3 ավտոտնակներում. վնասվել են նաև այնտեղ գտնվող մեքենաները
Երևանում հրդեհ է բռնկվել 3 ավտոտնակներում. վնասվել են նաև այնտեղ գտնվող մեքենաները:
16:01
12 Նոյեմբերի 2019
Արցախում 49–ամյա տղամարդը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա
Արցախում 49–ամյա տղամարդը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա:
15:41
12 Նոյեմբերի 2019
37–ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է մոտ 4 կգ մարիխուանա և կանեփի 10 բույս (ՎԻԴԵՈ)
37–ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է մոտ 4 կգ մարիխուանա և կանեփի 10 բույս:
14:41
12 Նոյեմբերի 2019
Քաղաքացին սպառնում է նետվել 5–րդ հարկից Երևանի Բաղրամյան պողոտայում
Երևանի Բաղրամյան պողոտայում քաղաքացին սպառնում է նետվել 5–րդ հարկից :
11:54
12 Նոյեմբերի 2019
Մոսկվայում երեխաների հետ պատուհանից նետված կինը մահից առաջ գրություն է թողել
Մոսկվայում երեխաների հետ պատուհանից նետված կինը մահից առաջ գրություն է թողել:
21:04
11 Նոյեմբերի 2019
Յակուտիայում վարորդը վրաերթի է ենթարկել 14–ամյա դպրոցականի. երկուսն էլ մահացել են (ՎԻԴԵՈ)
Յակուտիայում վարորդը վրաերթի է ենթարկել 14–ամյա դպրոցականի. երկուսն էլ մահացել են:
17:31
11 Նոյեմբերի 2019
Մուտք է գործել գողության նպատակով, սակայն ոչինչ չի գողացել. Գյումրիում 25–ամյա երիտասարդը բռնվել է պատուհանից դուրս գալիս
Մուտք է գործել գողության նպատակով, սակայն ոչինչ չի գողացել. Գյումրիում 25–ամյա երիտասարդը բռնվել է պատուհանից դուրս գալիս:
17:19
11 Նոյեմբերի 2019
Մոսկվայում մայրն ու 2 երեխաներն ընկել են շենքի 9–րդ հարկից
Մոսկվայում մայրն ու 2 երեխաներն ընկել են շենքի 9–րդ հարկից:
16:49
11 Նոյեմբերի 2019
Կասկադյորական ավտովթար Երևանում. 09–ը գլխիվայր հայտնվել է Հրազդանի կիրճում
Կասկադյորական ավտովթար Երևանում. 09–ը գլխիվայր հայտնվել է Հրազդանի կիրճում: