422.28
5.02
388.48
+2
Եղանակը Երևանում
Հայ

Մոտ 157մլն դրամի վնաս. Արագածավանում 5 տարի 754.000 կգ օբսիդիանի հանքանյութ են ապօրինի արդյունահանել

13:44
26 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարը, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է՝ հաստատապես տեղեկացված լինելով համայնքի վարչական տարածքում ապօրինի ընդերքօգտագործման, ապօրինի ձեռնարկատիրության դեպքի մասին որևէ միջոց չեն ձեռնարկել ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու, վերացնելու, ինչպես նաև հանցագործության դեպքը բացահայտելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, որպիսի պայմաններում Արագածավան համայնքի մի շարք բնակիչներ տևական ժամանակ առանց խոչընդոտների, պաշտոնատար անձանց հովանավորչությամբ, մեկ միասնական դիտավորությամբ 2017 թվականից մինչև 2021 թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում համայնքի վարչական տարածքում, առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի, ընդերքօգտագործման պայմանագրի և հողի գործառնական նշանակությունը փոխելու, իրականացրել են ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 754.000 կգ օբսիդիան տեսակի քարի հանքանյութ, ինչպես նաև իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 156.424.708 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:59
01 Ապրիլի 2023
Տեղի է ունեցել փլուզում. մետրոն աշխատում է արտակարգ ռեժիմով
Տեղի է ունեցել փլուզում. մետրոն աշխատում է արտակարգ ռեժիմով
21:05
31 Մարտի 2023
Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել (ՖՈՏՈ)
Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել. ՖՈՏՈ
15:30
31 Մարտի 2023
Երևանում հրդեհ է բռնկվել Անվտանգության ակադեմիայում, մեկնել է 4 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Երևանում հրդեհ է բռնկվել Անվտանգության ակադեմիայում, մեկնել է 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈ
14:52
31 Մարտի 2023
Երևանում փլուզում է տեղի ունեցել (ՖՈՏՈ)
Երևանում այսօր փլուզում է տեղի ունեցել. ՖՈՏՈ
13:46
31 Մարտի 2023
Երևանում 71–ամյա եղբայրը վիճել է 69–ամյա եղբոր հետ ու դանակահարել նրան
Երևանում 71–ամյա եղբայրը դանակահարել է 69–ամյա եղբորը
13:04
31 Մարտի 2023
Հարձակվել է, հարվածել ու փախել. ՔՊ խմբակցության ղեկավարը` ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին
Հարձակվել է, հարվածել ու փախել. ՔՊ խմբակցության ղեկավարը` ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին
10:04
30 Մարտի 2023
Ողբերգական դեպք Երևանում. վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի' բերանքսիվայր վիճակում
Ողբերգական դեպք Երևանում. վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի' բերանքսիվայր վիճակում
15:24
29 Մարտի 2023
Արաբկիրի դպրոցներից մեկի հետնամասում թմրանյութեր են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Երևանի Արաբկիր համայնքի դպրոցներից մեկի հետնամասում թմրանյութեր են հայտնաբերվել. ՎԻԴԵՈ
14:42
29 Մարտի 2023
Ծեծկռտուք Երևանի ակուբներից մեկում. վիրավորների թվում են ՌՈ բարձրաստիճան պաշտոնյաներ
Ծեծկռտուք Երևանի ակուբներից մեկում. վիրավորների թվում են ՌՈ բարձրաստիճան պաշտոնյաներ
10:15
29 Մարտի 2023
Էլեկտրական ենթակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Էլեկտրական ենթակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
21:05
28 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին