553.88
6.68
479.18
+24
Եղանակը Երևանում
Հայ

Մոտ 111մլն դրամի վնաս. տղամարդը Երևանի բնակարաններից մեկից հափշտակել է գումարով և ոսկյա զարդերով ճամպրուկ (ՎԻԴԵՈ)

17:46
11 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարան ապօրինի մուտք գործած և ուրիշի գույքը գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2019թ. հուլիսի 2-ին՝ ժամը 12:00-ից մինչև նույն օրը  22:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Մելքումով փողոցի բնակարաններից մեկը և պահարանի վերնամասից գաղտնի հափշտակել  ճամպրուկ, որում եղել են գումար և ոսկյա զարդեր՝ ընդհանուր առմամբ պատճառելով 110.906.405 ՀՀ  դրամ գումարի վնաս:

Դեպքի առթիվ 03.07.2019թ.-ին ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերի հատկանիշներով (գողությունը):

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրին հարակից  տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երևում է առերևույթ հանցագործություն  կատարած անձը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

«Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին,  կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների քննչական բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:39
14 Հոկտեմբերի 2021
Երևանում 13–ամյա տղան իր մոտ եղած դանակով դանակահարել է 51–ամյա տղամարդուն
Երևանում 13–ամյա տղան իր մոտ եղած դանակով դանակահարել է 51–ամյա տղամարդուն, վերջինս հոսպիտալացվել է
11:12
14 Հոկտեմբերի 2021
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 23–ամյա երիտասրադը հիվանդանոցում մահացել է
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 23–ամյա երիտասրադը հիվանդանոցում մահացել է
15:08
13 Հոկտեմբերի 2021
Սերիալների հայտնի դերասանուհին Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային
Աշտարակի խճուղում սերիալների հայտնի դերասանուհին Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային
11:43
13 Հոկտեմբերի 2021
Տղամարդը մտել է ԲԿ ու դանակով հարձակվել է բուժքույրերի վրա
Տղամարդը մտել է ԲԿ ու դանակով հարձակվել է բուժքույրերի վրա
15:49
12 Հոկտեմբերի 2021
Ոդբերգական վրաերթ. Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի
Ոդբերգական վրաերթ. Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի
15:57
11 Հոկտեմբերի 2021
Լոռու մարզում տղամարդու դի է հայտնաբերվել` գանգի ոսկրերի կոտրվածքներով
Լոռու մարզում տղամարդու դի է հայտնաբերվել` գանգի ոսկրերի կոտրվածքներով
11:31
11 Հոկտեմբերի 2021
Սարսափելի դեպք Երևանում. բետոնե պանելի տակ երեխայի դի է հայտնաբերվել
Սարսափելի դեպք Երևանում. բետոնե պանելի տակ երեխայի դի է հայտնաբերվել
10:51
11 Հոկտեմբերի 2021
Սարսափելի դեպք Գյումրիում. աղջիկը մորը հոգեմետ դեղեր է խմեցրել, ինչից հետո ինքն էլ է մի քանի դեղ խմել, մայրը մահացել է
Սարսափելի դեպք Գյումրիում. աղջիկը մորը հոգեմետ դեղեր է խմեցրել, ինչից հետո ինքն էլ է մի քանի դեղ խմել, մայրը մահացել է
13:23
08 Հոկտեմբերի 2021
Բաթումում բնակելի շենք է փլուզվել. նախնական տվյալներով, կան զոհեր
Բաթումում բնակելի շենք է փլուզվել. նախնական տվյալներով, կան զոհեր
11:12
08 Հոկտեմբերի 2021
Մայր ու դուստր որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած (ՎԻԴԵՈ)
Մայր ու դուստր որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած.ՎԻԴԵՈ
11:01
08 Հոկտեմբերի 2021
Սարսափելի ավտովթար Զովունի–Եղվարդ ճանապարհին.52–ամյա վարորդը Mercedes–ով մխրճվել է տախտակներով բարձված բեռնատարի մեջ ու տեղում մահացել է
Սարսափելի ավտովթար Զովունի–Եղվարդ ճանապարհին.52–ամյա վարորդը Mercedes–ով մխրճվել է տախտակներով բարձված բեռնատարի մեջ ու տեղում մահացել է
15:17
07 Հոկտեմբերի 2021
ԱԱԾ-ն ձերբակալել է կեղծ վարկային կազմակերպություն բացած և մոտ 4մլն դրամ հափշտակած քաղաքացիներին (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն ձերբակալել է կեղծ վարկային կազմակերպություն բացած և մոտ 4մլն դրամ հափշտակած քաղաքացիներին.ՎԻԴԵՈ