ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. Անհայտ անձինք հայտնել են Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավում պայթյունի վտանգի մասին: Այս մասին
ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
««Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային հասցեին ստացվել է անանուն հաղորդագրություն Մոսկվա-Երևան օդանավում ռումբի տեղադրման մասին: Օդանավը կստուգվի ժամանման օդանավակայանում», - նշել է գործակալության զրուցակիցը:
Նա չի նշել, թե Մոսկվայի որ օդանավակայանից է մեկնել օդանավը:
Flightradar24-ի տվյալներով, հիմա օդում գտնվում է Երևան ուղևորվող երկու օդանավ, որոնք օդ են բարձրացրել «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայաններից: Այդ օդանավերից ոչ մեկից ահազանգ չի ստացվել: Այսօր «Շերեմետևո» օդանավակայանից դեպի Երևան օդանավ չի մեկնել:-0-