Միսս ԱՄՆ-ին մահացած են գտել Նյու Յորքում, նա երկտող է թողել
31.01.2022,
13:03
Միսս ԱՄՆ 2019-ին՝Չելսի Քրիսթին մահացած են գտել Նյու Յորքում, նա երկտող է թողել
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Միսս ԱՄՆ 2019-ին՝Չելսի Քրիսթին մահացած են գտել Նյու Յորքում: Այս մասին հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով երկրի իրավապահ մարմիններին, գրում է lenta.ru-ն:
New York Post-ի զրուցակիցների տվյալներով, 30-ամյա մոդելի մարմինը գտել են կիրակի առավոտյան 60 հարկանի երկնաքերի մոտ, որտեղ նա բնակվում էր: Նշվում է, որ Չելսիին վերջին անգամ տեսել են 29-րդ հարկում: Մահից առաջ Քրիսթը երկտող է թողել, որում նշել է, որ ցանկանում է իր ամբողջ ունեցվածքը թողնել մայրիկին:
Մահից առաջ Քրիստը Instagram-ում հրապարակել է իր լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ. «Թող այս օրը ձեզ հանգստություն բերի»:-0-