Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածում մարդկային ոսկորներ, գանգեր են հայտնաբերվել (ՖՈՏՈ)

04.11.2019, 16:10
Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածում մարդկային ոսկորներ, գանգեր են հայտնաբերվել:
Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածում մարդկային ոսկորներ, գանգեր են հայտնաբերվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատակիցները հողաշերտի տակ հայտնաբերել են մարդկային ոսկորներ, գանգեր:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները:

 - рис.1

Կայքի հաղորդմամբ, հիվանդանոցի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիի առջև խոսել, նշել են, որ այս հատվածում սովետական տարիներին եղել են գերեզմաններ և, հավանաբար, դրա արդյունքում է հայտնաբերվել այդ ամենը:

Աղբյուրի տեղեկացմամբ, հիվանդանոցի անձնակազմը նշված հատվածում կապիտալ փոխում է նաև էլեկտրասնուցման եռաֆազ մալուխները, քանի որ սովետական տարիներին եղած մալուխները կարելի է համարել «դարն ապրած»:–0–