579.16
6.72
490.19
+30
Եղանակը Երևանում
Հայ

Մի խումբ անձինք ներխուժել են Երևանի կենտրոնում գործող վարկերի տրամադրման կետ և նռնակի գործադրմամբ գումար են պահանջել․ կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

19:53
29 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ 2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, ներխուժել են Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Ջի Էյ» վարկերի տրամադրման և տարադրամի փոխանակման կետ և որպես զենք օգտագործվող առարկայի` ռազմամթերք հանդիսացող մարտական նռնակի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով աշխատակցից պահանջել են գումար, սակայն հանդիպելով վերջինիս դիմադրությանը՝ դիմել են փախուստի, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

граната, СК

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով (ավազականություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցվել է քրեական գործ: Նշված ընկերությունը և աշխատակիցը ճանաչվել են տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի կրած դիմակը և մարտական նռնակ, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ տուժողը, ինչպես նաև՝ վկաներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:57
15 Սեպտեմբերի 2021
«Դաստիարակչական» ավտոառևանգում Վանաձորում. 62–ամյա տղամարդն առևանգել է ընկերոջ մեքենան (ՎԻԴԵՈ)
Վանաձորում 62–ամյա տղամարդն առևանգել է ընկերոջ մեքենան, որպեսզի «դաս տա» նրան.ՎԻԴԵՈ
12:45
15 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա կինն ու նրա որդին
Որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա կինն ու նրա որդին
12:16
15 Սեպտեմբերի 2021
Մետրոպոլիտենից 18–ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք
Մետրոպոլիտենից 18–ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք
22:42
14 Սեպտեմբերի 2021
Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ մետաղական լարով կախված վիճակում
Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ մետաղական լարով կախված վիճակում
16:01
14 Սեպտեմբերի 2021
Կադրեր Երևանում գրանցված ուժեղ հրդեհից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Երևանում գրանցված ուժեղ հրդեհի կադրերը.ՎԻԴԵՈ
12:55
14 Սեպտեմբերի 2021
Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ.ՖՈՏՈ
19:10
13 Սեպտեմբերի 2021
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 6-ամյա աղջնակ, ով ընկել է 7-րդ հարկից․վիճակը ծանր է՝ դրական դինամիկայով
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 6-ամյա աղջնակ, ով ընկել է 7-րդ հարկից․վիճակը ծանր է՝ դրական դինամիկայով
16:17
13 Սեպտեմբերի 2021
Գյումրիում 17–ամյա անչափահասը դանակով սպանել է 26–ամյա երիտասարդի. հայտնի են հանգամանքներն ու դրդապատճառը
Գյումրիում 17–ամյա անչափահասը դանակով սպանել է 26–ամյա երիտասարդի. հրապարակվել են մանրամասներն ու դրդապատճառը
12:08
13 Սեպտեմբերի 2021
Իրկուտսկի մոտ ուղևորատար օդանավ է վթարվել, կան զոհեր. կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Իրկուտսկի մոտ ուղևորատար օդանավ է վթարվել, կան զոհեր. կադրեր դեպքի վայրից.ՎԻԴԵՈ
10:24
13 Սեպտեմբերի 2021
Երևանում մեքենա է պայթել (ՖՈՏՈ)
Երևանի փողոցներից մեկում մեքենա է պայթել.ՖՈՏՈ
19:41
10 Սեպտեմբերի 2021
Հրապարակվել է Գեղարքունիքում գրանցված ողբերգական ավտովթարի պահը․43-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Գեղարքունիքում գրանցված ողբերգական ավտովթարի պահը․43-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է.ՎԻԴԵՈ
13:52
10 Սեպտեմբերի 2021
Օգտատերը սոցցանցում հրապարակայնորեն առաջարկել է 10 հազ. դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին.նրան հայտնաբերել են
Օգտատերը սոցցանցում հրապարակայնորեն առաջարկել է 10 հազ. դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին.նրան հայտնաբերել են