ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Այս մասին հայտնում են ԱԻՆ–ից։
Հիշեցնենք, որ այսօր շուրջ 500 մարդ է տարհանվել «Մետրոնոմ» առևտրի կենտրոնից և մոտ 1000 մարդ «Ռոսիա մոլից» պայթուցիկի տեղադրման մասին ահազանգերից հետո։
«Մետրոնոմում» ռումբի տեղադրման մասին ահազանգերը ստացվել են ժամը 14։13–ին, «Ռոսիա Մոլում»` ժամը 14։56–ին։ Ժամը 15։32–ին էլ ահազանգ է ստացվել «Մեգամոլ» առևտրի կենտրոնում պայթուցիկի տեղադրման մասին։–0–