Մեքենաներ են բախվել, գազատար խողովակը պոկվել և ընկել է մեքենայի վրա․ կա վիրավորդ

24.02.2025, 16:06
Գազատար խողովակը պոկվել և ընկել է մեքենայի վրա
Մեքենաներ են բախվել, գազատար խողովակը պոկվել և ընկել է մեքենայի վրա․ կա վիրավորդ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան և Մաշտոցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Lexus» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1990 թ.) և «BMW» (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է գազատար խողովակի հենասյանը, ինչի հետևանքով գազատար խողովակը պոկվել և ընկել է մեքենայի վրա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։