Մեքենան սուզվել է Ազատի ջրամբարը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
05.05.2023,
16:01
Մեքենան սուզվել է Ազատի ջրամբարը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 5-ին, ժամը 09:21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում սուզված ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և ջրասուզական խմբերը։
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել «Izh» մակնիշի ավտոմեքենան։–0–