Մեքենան գողացել էր ու թաքցրել էր խոտի դեզի տակ․25-ամյա երիտասարդը կալանավորվել է (ՎԻԴԵՈ)
16:16
02 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Օրջոնիկիձեի փողոցից «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա են փախցրել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Իրավապահներն արձանագրել էին` երբ ու որտեղից էր կատարվել գողությունը։ Որոնողական աշխատանք սկսվեց։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզեցին, որ մեքենան գողացել է Հաղարծին գյուղի 25-ամյա մի բնակիչ։
Բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 15-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Դիլիջանի բաժին։ Ավելի ուշ պարզվեց, որ նա գողոնը թաքցրել էր Թեղուտի հանդամասում՝ խոտի դեզի տակ:
Նշված վայրում մեքենան հայտնաբերվեց։
Հոկտեմբերի 10-ին էլ ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ Կալինինի փողոցում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են խանութի դռան կողպեքը, գողացել հագուստեղեն ու կոշիկներ:
Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ գողությունը երկու ընկերների հետ արել էր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան փախցրած 25-ամա երիտասարդը։ Հիշյալ անձինք կալանավորվել են։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։-0-