ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Մեծամոր քաղաքի ՀԱԷԿ–ին հարակից տարածքի ջրանցքից տղամարդու դի է հայտնաբերվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Ժամը 21:04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր քաղաքի «ՀԱԷԿ»-ին հարակից տարածքում՝ ջրանցքում, դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում