ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մասիս քաղաքում շմոլ գազից ընտանիք է թունավորվել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Մասիս քաղաքի Նոր Թաղ թաղամասի մի բնակարանի չորս բնակիչ, որոնցից երեքը` անչափահաս:
«Մեկնած օպերատիվ խումբը
պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան
գազի վառարանի շմոլ գազի արտահոսքից: Նախապատրաստվում են նյութեր», –
նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–