Մասիս–Մարմարաշեն հատվածում բախվել են շուրջ 30 մեքենաներ․ կա զոհ ու վիրավորներ

29.12.2024, 12:46
Շղթայական ավտովթար՝ շուրջ 30 մեքենայի մասնակցությամբ․ կա զոհ ու վիրավորներ
Մասիս–Մարմարաշեն հատվածում բախվել են շուրջ 30 մեքենաներ․ կա զոհ ու վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 29-ին, ժամը 8-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մասիս-Մարմարաշեն հատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար, հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Ըստ նախնական տեղեկության՝ եղանակային վատ պայմանների և ցածր տեսանելիության պատճառով բախվել են շուրջ 3 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Կա մեկ զոհ և տուժածներ։

ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները տեղում իրականացնում են ծառայություն։ Մեքենաների մեծ մասն արդեն դուրս է բերվել վթարի վայրից և ճանապարհն այս պահին երթևեկելի է։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, 1 մարդ վրաերթի է ենթարկվել այդ հատվածում, ով տեղում մահացել է։ Կա 5 վիրավոր։