Մարտունու ԲԿ–ն պարզաբանել է օրեր առաջ11-րդ դասարանի աշակերտուհու մահվան հանգամանքները
09.01.2023,
14:57
Մարտունու բժշկական կենտրոնը պարզաբանում է ներկայացրել հունվարի 2–ին ԲԿ–ում 17–ամյա աղջկա մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մարտունու բժշկական կենտրոնը պարզաբանում է ներկայացրել հունվարի 2–ին ԲԿ–ում 17–ամյա աղջկա մահվան կապակցությամբ։
Հիշեցնենք, որ հունվարի 5–ին հայտնել էինք, որ ԲԿ–ի վիրահատարանում մահացել է 17–ամյա Նազիկ Խ–ն։ Ստորև ներկայացնում ենք ԲԿ–ի պարզաբանումը, որը հրապարակվել է կառույցի Facebook–յան էջում։
«Սույն թվականի հունվարի 5 -ին զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն է հրապարակվել «սուր որովայն, խոռոչավոր օրգանի թափածակում» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն տեղափոխված Վարդենիս համայնքի 17-ամյա բնակչուհու մահվան հանգամանքների կապակցությամբ, որը լայն արձագանք է ստացել, ուստի հարկ ենք համարում թույլատրելիի սահմաններում հասարակությանը պարզաբանել իրականում տեղի ունեցածը.
Սույն թվականի հունվարի 2֊ին, ժամը 03։30֊ի սահմաններում, քաղաքացին Վարդենիսի բժշկական կենտրոնից շտապ օգնության բրիգադով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, ծայրահեղ ծանր շոկային վիճակում: Ընդունարանից անհետաձգելի կարգով տեղափոխվել է վիրասրահ, երեք րոպե անց պացիենտի մոտ գրանցվել է սրտի կանգ: Անմիջապես ծավալվել են վերակենդանացման միջոցառումներ, որի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել սրտի ռիթմը և իրականացնել վիրահատություն:
Վիրահատությունը տևել է շուրջ 5 ժամ, որի ընթացքում հիվանդի վիճակը եղել է ծայրահեղ ծանր՝ սրտի ռիթմի տարատեսակ խանգարումներով և սրտի կանգի էպիզոդներով: Բժշկական միջոցառումները կատարվել են ուղեցուցային (պրոտոկոլային) կարգով, սակայն վիրահատության ընթացքում արդեն իսկ դիտվել է բազամաօրգանային անբավարարություն, որի արդյունքում վիրահատությունից կարճ ժամանակ անց կրկին անգամ հիվանդի մոտ գրանցվել է սրտի կանգ: Կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, սակայն դժբախտաբար հիվանդի կյանքը փրկել չի հաջողվել:
Պաշտոնապես հայտնում ենք, որ բժշկական կենտրոնը երբևէ տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, որ 11-րդ դասարանի աշակերտուհու մահվան պատճառը եղել է հանկարծամահությունը։ Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթը չի նախաձեռնվել սպանության հանցակազմի հատկանիշներով»։–0–

Загружается новость ... "Лево"