+5
Եղանակը Երևանում
Հայ

Մարտաֆիլմ հիշեցնող սպանություն Քանաքեռում. 4 սպանվածներից մեկը քրեական հեղինակություն է, 4 մարդ վիրավոր է

10:54
11 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություններ է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել, կան տուժածներ:

Ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի: Պարզվել է նաև, որ նշված վայրից ևս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղեկութունների, նրանք ճանապարհին մահացել են:

Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր:

Կայքի տեղեկություններով, տան բակում հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» էր, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության վարչությունում։

Կայքի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ թիվ 1  համալսարանական հիվանդանոց է ընդունվել Քանաքեռի բնակիչ, 19-ամյա Գ.Ջ–ն:  Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել Քանաքեռ բնակիչ, 61-ամյա Ա.Ս–ն՝ «հեմոռագիկ շոկ, հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Նույն հիվանդոնոց է տեղափոխվել Քանաքեռ բնակիչ, 27-ամյա Հ.Ս.–ն՝ «աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Նույն հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ բնակիչ,  37-ամյա Վ.Ս.–ն՝ «կրծքավանդակի որովայնի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:

«Հրազենային վնասվածք» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Զ. Սարկավագի փողոցի բնակիչ, 38-ամյա Ա.Բ–ն:  Նույն հիվանդանոց է տեղափոխվել «ձախ նախաբազկի միջանցիկ հրազենային վիրավորում վնասվածք» ախտրոոշմամբ Ա.Պ–ն: Պարզվել է,որ տեղում մահացել 43-ամյա Ա.Ղ–ն, ով քրեական աշխարհում մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն»  էր և Քանաքեռի բնակիչ, 37-այմա Ա.Խ–ն: Հիվանդանոցում Ա. Բորյանն ու Ա. Սիմոնյանը, գիտակցության չգալով, մահացել են: 

Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  104 հոդվածի 2-րդ մասի 1-ին (սպանություն) և  6-րդ կետերի և  235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:00
27 Մարտի 2023
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
15:36
27 Մարտի 2023
Հարվածել են պարեկներին, կիրառվել է արցունքաբեր գազ. Գեղարքունիքում 3 տղամարդ ծեծել են պարեկներին ու վնասել մեքենան
Հարվածել են պարեկներին, կիրառվել է արցունքաբեր գազ. Գեղարքունիքում 3 տղամարդ ծեծել են պարեկներին ու վնասել մեքենան
13:15
27 Մարտի 2023
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
12:25
27 Մարտի 2023
Հաղթանակի կամրջի վրա մեքենա է այրվել (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք է տեղի ունեցել այսօր Հաղթանակի կամրջի վրա. ՖՈՏՈ
09:47
27 Մարտի 2023
Երևանում 40-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը
Երևանում 40-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը
15:26
24 Մարտի 2023
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
14:12
24 Մարտի 2023
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ (ՎԻԴԵՈ)
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ. ՎԻԴԵՈ
11:11
24 Մարտի 2023
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
08:05
24 Մարտի 2023
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
12:56
23 Մարտի 2023
Երևանում հայտնաբերվել են կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո (ՎԻԴԵՈ)
Երևանում հայտնաբերվել են կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո, հրապարակվել են կադրեր դեպքի վայրից
12:15
23 Մարտի 2023
Երևանում 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ
Երևանում 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ
11:17
23 Մարտի 2023
Երևանում ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում (ՎԻԴԵՈ)
Երևանում ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում. ՎԻԴԵՈ