Մանկապարտեզից ԲԿ տեղափոխված երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չկան․ ՆԳՆ
02.12.2024,
13:53
Այսօր Երևանի Կիևյան 5 հասցեում գործող մանկապարտեզից «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 4–ամյա Ն․ Ե․–ն, ով հիվանդանոցում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մանկապարտեզից ԲԿ տեղափոխված երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չկան։
Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Կիևյան 5 հասցեում գործող մանկապարտեզից «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 4–ամյա Ն․ Ե․–ն, ով հիվանդանոցում մահացել է։
«Այո, հաստատում ենք դեպքը։ Նախնական տեղեկություններով՝ բռնության հետքեր չկան։ Փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին», – նշեց Սարգսյանը։

