Մահվան ելքով վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

17.10.2023, 16:05
Մահվան ելքով վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
Մահվան ելքով վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 66-ամյա Ավետիս Ա.-ն Պարույր Սևակի իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Տեղում շտապօգնության բժիշկների հերթպահ խումբը օգնություն են ցուցաբերել վարորդին, նրա ինքնազգացողությունը վատացել էր:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–