Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 58–ամյա կինը, գիտակցության չգալով, մահացել է
09.02.2024,
10:06
Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 58–ամյա կինը, գիտակցության չգալով, մահացել է
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ փետրվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 13:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 47-ամյա Ա․ Խ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Արգավանդի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 58-ամյա Իզաբելա Դ.-ին:
Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, այնուհետև վարորդը շտապօգնության ավտոմեքենայի հետ փորձել է հասնել հիվանդանոց, սակայն ճանապարհին իր տեսադաշտից շտապօգնության ավտոմեքենան կորցրել է, ինչից հետո ճանապարհին նկատել է պարեկներին, մոտեցել նրանց, և հայտնել դեպքի մասին:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-