415.24
4.83
386.52
+13
Եղանակը Երևանում
Հայ

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 35-ամյա վարորդը վերգետնյա անցման մոտ վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին

19:03
26 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ փետրվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 11։40-ի սահմաններում Շիրազի փողոցում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Բեգլար Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է բենզալցակայանի աշխատակիցների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։

Պարեկները պարզել են մահացածի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակիչ, 74-ամյա Ժ. Գ.-ն է։ Պարեկները հայտնաբերել են նաև Opel մակնիշի ավտոմեքենա, որը վրաերթի ենթարկվածինն է, ով վերգենտյա անցումից մոտ 400 մետր ներքև կայանել էր ավտոմեքենան և չթույլատրելի հատվածով փորձել անցնել փողոցը։

Mercedes-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով Mercedes-ը տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:49
27 Մայիսի 2023
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա. ՖՈՏՈ
18:09
26 Մայիսի 2023
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
11:31
26 Մայիսի 2023
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
10:26
26 Մայիսի 2023
Մեքենան կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ դեպք է տեղի ունեցել վաղ առավոտյան
12:24
25 Մայիսի 2023
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
12:02
25 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Ստեփանավանում. 32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
11:06
25 Մայիսի 2023
Երևանում և Վանաձորում քամուց ծառեր են տապալվել (ՖՈՏՈ)
Քամին ծառեր է տապալել Երևանում և Վանաձորում. ՖՈՏՈ
15:47
24 Մայիսի 2023
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
12:01
24 Մայիսի 2023
Շիրակի մարզում պահարանն ընկել է 5–ամյա աղջնակի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. բժիշկները պայքարում են 5–ամյա աղջնակի կյանքի համար
13:00
23 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Երևանում. գերեզմանոցում տղամարդը նռնակով պայթեցրել է իրեն
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ավան Առինջի գերեզմանոցում
11:09
23 Մայիսի 2023
Գյումրիում քաղաքացին մտել է ոստիկանության «Մուշի» բաժին և սպառնացել նռնակ պայթեցնել
Գյումրիում քաղաքացին սպառնացել է պայթեցնել ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժինը
10:49
23 Մայիսի 2023
Քաջարանի սարալանջում դի է հայտնաբերվել
Քաջարանի սարալանջում 50–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել