Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում․ Ford Transit-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով տեղում մահացել է
26.10.2023,
13:49
Արմավիրի մարզում Ford Transit-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբեր․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հոկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19:00-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Առատաշեն գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:
Վրաերթի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–