583.39
6.77
492.85
+20
Եղանակը Երևանում
Հայ

Մահափորձ` խանդի հողի վրա. Արմավիրի մարզում 49–ամյա տղամարդը հեռախոսի մալուխով փորձել է խեղդել ընկերուհուն

15:53
09 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խանդի շարժառիթով կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Загружается новость ... "Лево"

Ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիր քաղաքի 1972թ. ծնված բնակիչը դեռևս 1994 թվականից  մտերիմ հարաբերությունների մեջ գտնվել նույն քաղաքի բնակչուհու հետ:

Քննության տվյալներով՝ տղամարդը, կասկածելով, որ վերջինս կարող է մտերիմ հարաբերություններ ունենալ նաև այլ տղամարդու հետ, իր կասկածները փարատելու նպատակով, 2021թ․մարտի 1-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, գնացել է կնոջ տան մոտ և սպասել  նրա վերադարձին։

Երբ նա վերադարձել է, տղամարդը, օգտվելով դռան չկողպված լինելու հանգամանքից, նրա հետևից մուտք է գործել տան բակ, բացել է մուտքի դուռը և աննկատ, ապօրինի մուտք է գործել տուն ու թաքնվել ննջասենյակում։

Այնուհետև մոտեցել է հյուրասենակի բազմոցին կիսապառկած վիճակում գտնվող կնոջը և խանդի հողի վրա, կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, հեռախոսի մալուխով խեղդելու միջոցով փորձել է սպանել նրան. կինը կորցրել է գիտակցությունը, իսկ տղամարդը, մտածելով, որ նա մահացել է, դադարեցրել է իր գործողությունները՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չհասցնելով:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 147-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախաքննությունն ավարտվել է և, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–  

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:41
10 Սեպտեմբերի 2021
Հրապարակվել է Գեղարքունիքում գրանցված ողբերգական ավտովթարի պահը․43-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Գեղարքունիքում գրանցված ողբերգական ավտովթարի պահը․43-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է.ՎԻԴԵՈ
13:52
10 Սեպտեմբերի 2021
Օգտատերը սոցցանցում հրապարակայնորեն առաջարկել է 10 հազ. դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին.նրան հայտնաբերել են
Օգտատերը սոցցանցում հրապարակայնորեն առաջարկել է 10 հազ. դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին.նրան հայտնաբերել են
12:05
10 Սեպտեմբերի 2021
Սարսափելի ավտովթար Արագածոտնում․ԶԻԼ-ը գլխիվայր շրջվել է, փրկարարները տակից երկու դի են դուրս բերել
Սարսափելի ավտովթար Արագածոտնում․ԶԻԼ-ը գլխիվայր շրջվել է, փրկարարները տակից երկու դի են դուրս բերել
11:07
10 Սեպտեմբերի 2021
Երևանում մեծաքանակ թմրամիջոց և մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել (ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ)
56 փամփուշտ, ազդանշանային 5 հրթիռ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ․ Երևանում մեծաքանակ թմրամիջոց և մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել․ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
11:15
09 Սեպտեմբերի 2021
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Honda–ն ու MAN բեռնատարը, 7 մարդ հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Honda–ն ու MAN բեռնատարը, 7 մարդ հոսպիտալացվել է.ՖՈՏՈ
23:40
08 Սեպտեմբերի 2021
Վրաերթ Երևանում․BMW-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող միջին տարիքի տղամարդու
Mercedes-ի վարորդը նկատել է հետիոտնին, արգելակել է, սակայն հետիոտնը, անցնելով նրա առջևից, անսպասելի հայտնվել է BMW-ի դիմաց ու վրաերթի ենթարկվել
14:42
08 Սեպտեմբերի 2021
ՌԴ ԱԻ նախարարը մահացել է` մարդու կյանքը փրկելիս
ՌԴ ԱԻ նախարարը մահացել է` մարդու կյանքը փրկելիս
11:03
08 Սեպտեմբերի 2021
Ողբերգական դեպք Երևանում.սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43–ամյա կնոջն ու հեռացել դեպքի վայրից
Ողբերգական դեպք Երևանում.սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43–ամյա կնոջն ու հեռացել դեպքի վայրից
13:32
07 Սեպտեմբերի 2021
Սարսափելի ավտովթար Մասիսում. բախվել են Opel–ն ու Mercedes–ը, կա զոհ ու վիրավորներ (ՖՈՏՈ)
Մասիսում միմյանց են բախվել Opel–ն ու Mercedes–ը, կա զոհ ու վիրավորներ.ՖՈՏՈ
12:13
07 Սեպտեմբերի 2021
Սահմռկեցուցիչ դեպք Վանաձորում. հայրը հայտնաբելեր է 16–ամյա որդու դին` ծառից կախված վիճակում
Սահմռկեցուցիչ դեպք Վանաձորում. հայրը հայտնաբելեր է 16–ամյա որդու դին` ծառից կախված վիճակում
20:58
06 Սեպտեմբերի 2021
27-ամյա երիտասարդը Մալդիվներից եկած զբոսաշրջիկին տարել է «Սատանի կամուրջ» ու փորձել է բռնաբարել
27-ամյա երիտասարդը Մալդիվներից եկած զբոսաշրջիկին տարել է «Սատանի կամուրջ» ու փորձել է բռնաբարել
19:24
06 Սեպտեմբերի 2021
Կոտայքում բախվել են Ford Fiesta-ն ու ЗИЛ-ը. 3 մարդ հոսպիտալացվել է
Կոտայքում բախվել են Ford Fiesta-ն ու ЗИЛ-ը. 3 մարդ հոսպիտալացվել է