ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում քաղաքացի է հոսանքահարվել։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, մարտի 29-ին, ժամը 16։38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հոսանքահարված քաղաքացի կա։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ Լ․ Շ․-ն (ծնված 1960 թ.) մեկհարկանի շինության տանիքում աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել է:
Հրշեջ-փրկարարները տանիքից Լ. Շ․-ի դին իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:–0–