Լոս Անջելեսում սարսափելի հրդեհներ են․ ամբողջությամբ այրվել է Փասիֆիկ Փալիսեյդս թաղամասը (ՎԻԴԵՈ)

09.01.2025, 10:51
Լոս Անջելեսում ուժգին անտառային հրդեհների հետևանքով գրեթե ամբողջությամբ այրվել է Pacific Palisades թաղամասը․ ՎԻԴԵՈ
Լոս Անջելեսում սարսափելի հրդեհներ են․ ամբողջությամբ այրվել է Փասիֆիկ Փալիսեյդս թաղամասը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Լոս Անջելեսում ուժգին անտառային հրդեհների հետևանքով գրեթե ամբողջությամբ այրվել է Pacific Palisades թաղամասը։ Առնվազն երկու մարդ զոհվել է, մոտ 30 հազարը տարհանվել է, գրում է Известия-ն։


Քամալա Հարիսը, դերասաններ Բեն Աֆլեքը, Թոմ Հենքսը, Ջենիֆեր Էնիսթոնը, Բրեդլի Կուպերը, Ռիզ Ուիզերսփունը, Ադամ Սենդլերը և այլ հայտնի մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Քաղաքի հրշեջ ծառայության տվյալներով՝ անտառային հրդեհների հետեւանքով ավերվել է մինչև 1000 շինություն, հայտնում է Dailymail-ը։

Հրդեհները մարելու համար չի հաջողվում օգտագործել հրշեջ ինքնաթիռներ ուժեղ քամու պատճառով, ինչն էլ ավելի է դժվարացնում կրակի դեմ պայքարը։