Սարսափելի կադրեր Լոս Անջելեսից․ մարդիկ ու շունը մնացել են հրդեհի ճիրաններում գտնվող տան ներսում (ՎԻԴԵՈ)

09.01.2025, 11:36
Կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ շան հետ մնացել հրդեհի ճիրաններում գտնվող տան ներսում
Սարսափելի կադրեր Լոս Անջելեսից․ մարդիկ ու շունը մնացել են հրդեհի ճիրաններում գտնվող տան ներսում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են երկու տղամարդ և մեկ շուն մնացել տան ներսում, իսկ պատուհաններից դուրս սարսափելի հրդեհ է։

Տունը չորս կողմից գտնվում է կրակի ճիրաններում։

Որոշ օգտատերեր հայտնել են, որ նրանք հաջողությամբ դուրս են եկել տնից, որը հրդեհվել է։

Նշենք, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, մասնավորապես Լոս Անջելեսում սարսափելի անտառային հրդեհների հետևանքով այրվում են տասնյակ թաղամասեր։

Կրակն արագորեն տարածվում, է, հրշեջների գործը բարդանում է, քանի որ փչում են Սանտա Անայի սառը քամիները: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ քամու ուժգնությունը հասնում է 60-100 մղոն/վ արագության: Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարված։

Սանտա Անան կատաբատիկ քամի է Հարավային Կալիֆոռնիայում: Ուժեղ, պարբերական քամիները չոր օդը տեղափոխում են դեպի Հարավային Կալիֆոռնիայի ափեր: Մեծ մասամբ քամիները փչում են աշնանը և ձմռանը։ Սանտա Անայի քամիները ափի երկայնքով շատ շոգ և չափազանց չոր եղանակի կարճատև շրջաններ են առաջացնում՝ պայմաններ ստեղծելով համատարած հրդեհների համար: