Լոռու մարզում ողբերգական պատահարի հետևանքով մահացել է սիրված հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը (ՖՈՏՈ)

09.05.2022, 20:25
Լոռու մարզում ողբերգական պատահարի հետևանքով մահացել է սիրված հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը. ՖՈՏՈ
Լոռու մարզում ողբերգական պատահարի հետևանքով մահացել է սիրված հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ողբերգական դեպք է տեղի ունեցել այսօր Լոռու մարզում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Ժամը 15։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Դեբեդ գետում, ռետինե նավակով նավարկող քաղաքացիներից մեկն ընկել է գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից, անգիտակից վիճակում դուրս են բերել Ա․ Ճ․-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է նրա մահը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող, 31-ամյա Արմինե Ճաղարյանն է: Սիրված հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:-0-

Լուսանկարը՝ Արմինեի Facebook-յան էջից

 - рис.1