Լոռու մարզում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89–ամյա տղամարդու հոշոտված դին (ՎԻԴԵՈ)
07.07.2022,
14:22
Լոռու մարզում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89–ամյա տղամարդու հոշոտված դին; ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 6-ին, ժամը 16.55-ին, ԱԻՆ Լոռու մարզի «911» ծառայությունից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգել Կուրթան գյուղի 27-ամյա մի բնակիչ և հայտնել, որ ձորաբերանին ներքև իջնող ոտնահետք է նկատել, նաև դիակի հոտ է առնում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Մեկնած օպերատիվ խումբը Լոռու մարզի Կուրթան գյուղի հարակից ձորում հայտնաբերել է տղամարդու հոշոտված դիակ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Պարզվել է, որ հայտնաբերվածը հունիսի 23-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1933 թ. ծնված Վազգեն Դավթյանի դիակն է:–0–