ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղում՝ Փամբակ գետում դի է նկատվել:
Վանաձորի հրշեջ-փրկարարները Փամբակ գետից հատուկ ճոպանների օգնությամբ դուրս բերեն դին:
Պարեկները պարզել են, որ գետից դուրս բերվածը Լոռու մարզի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Ս.-ն է, ով մի քանի օր որոնվում էր որպես անհետ կորած:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժկական:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում