ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Գյումրի –Սպիտակ ավտոճանապարհի և Մեծ-Պարնի գյուղ մտնող ավտոճանապարհի հատման խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Կիրեղյանին։
Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։–0–