Կրակոցներ Երևանում․ վնասվել են մեքենաներ
17.01.2024,
09:51
Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից կրակված 4 պարկուճ և կայանված Lexus և Jeep մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հունվարի 16-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի 16 շենքի բակում կրակոցներ են հնչել։
Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից կրակված 4 պարկուճ և կայանված Lexus և Jeep մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։
Կայքի տեղեկություններով, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ կրակոցները արձակվել են Lexus-ի ուղղությամբ, որի մեջ քաղաքացի է եղել ու բարեբախտաբար նա չի տուժել, այնուհետև կրակոցներից Lexus-ը վնասվել է և Lexus-ի կողքին կայանված Jeep-ը։
Դեպքի փաստով «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-