Կրակոցներ Կոտայքում. հիվանդանոց է տեղափոխվել 4 անձ` հրազենային վնասվածքներով և դանակահարված վիճակում

02.10.2023, 10:44

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հոկտեմբերի 1-ին, հրազենային վնասվածքներով և դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացի։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։30-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենաներով 4 հոգու բերել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցի մոտ ծառայություն են կատարում ոստիկանները։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–