ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ կրակոցներ են հնչել Հանրապետության Հրապարակում գտնվող «Էրեբունի» պլազայում։
Դեպքի վայրում են մեծ թվով ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ։
Նշենք, որ պլազայում է գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Քոչարյանն այս պահին կալանք տակ է «Մարտի 1»–ի գործով։-0-