ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կոտայքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14։25-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Ford Fiesta և ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
ЗИЛ-ը աղբ տեղափոխելիս է եղել և բախման հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու կողաշրջվելով հայտնվել դաշտում։-0-