ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Հունվարի 12-ին, ժամը 00:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Վ. Սարգսյան փողոցում այրվում է ավտոմեքենա. մոտակայքում կա գազատար խողովակ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և հատուկ հրշեջ ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քասախ գյուղի թիվ 1 դպրոցի մոտակայքում. գազատար խողովակը չի վնասվել:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:41-ին, մարվել՝ 00:48-ին: Տուժածներ չկան:«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ամբողջությամբ այրվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-