Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում խնջույքը վերածվել է ծեծկռտուքի, տեղի է ունեցել սպանություն, կա վիրավոր

07.02.2021, 13:45
Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում խնջույքը վերածվել է ծեծկռտուքի, տեղի է ունեցել սպանություն, կա վիրավոր
Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում խնջույքը վերածվել է ծեծկռտուքի, տեղի է ունեցել սպանություն, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ փետրվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը  23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գործող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունենում: Որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի:  

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ,  23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանն էր:  Մինչ դեպքի վայրում աշխատում էին   ոստիկանության փորձաքրեագիտական վարչության  փորձաքրեագետները, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրում մարմնական վնասվածք  է ստացել նաև   Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Սահակ Կարապետանը:

Կայքի տեղեկություններով՝  ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, գիտեն նաև սպանություն կատարողի ինքնությունը  և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝  վիրավորի կյանքը հնարավոր է եղել փրկել  նշված ռեստորանային համալիրի աշխատակիցների կողմից ճիշտ առաջին անհրաժեշտության բժշկական օգնություն ցուցաբերելու արդյունքում, իսկ ճանապարհին մահացածին ռեստորանի աշխատակիցներն են նկատել դրսում՝ արդեն վիրավոր վիճակում, և նրան էլ են առաջին բուժօգնութունը ցուցաբերել, ապա ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Ճանապարհին նկատել են շտապօգնության ավտոմեքենա և տեղափոխել են շտապօգնության մեքենա, սակայն վերջինս ճանապարհին մահացել է:–0–