ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 13։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել է կնոջ դի։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 38-ամյա Լյուդմիլա Ա-ն էր։
Ըստ բժիշկների՝ մահացածը գտնվում էր հղիության 7-րդ ամսում։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–